Նորություններ
Այսօր Մայր Թերեզայի՝ երանելիների շարքը դասվելու օրն է
19.10.2023
Հոկտեմբերի 19-ին նշվում է Մայր Թերեզայի՝ երանելիների շարքը դասվելու օրը: Այդ օրն Ալբանիայում համարվում է ազգային տոն:
Մայր Թերեզան Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել (1979թ.): Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը:
Թերեզա անունն ստացել է 1931 թվականին ի պատիվ 1927 թվականին սրբերի շարքը դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
Մայր Թերեզայի թեզերն են՝
1. Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն, միևնույն է, ներեք նրանց:
2. Եթե դուք բարություն եք գործել, և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ ու եսասիրական մտադրությունների մեջ, միևնույն է, բարություն գործեք:
3. Եթե դուք հաջողության եք հասել, ապա ձեր կողքին կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողություն:
4. Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ և անկեղծ:
5. Այն, ինչը տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել:
6. Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացեք երջանիկ:
7. Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարիք գործեք:
8. Տվեք աշխարհին ձեր ունեցած ամենալավը, և դա կարող է բավարար չլինել, միևնույն է, տվեք աշխարհին ձեր ունեցած ամենալավը: Ի վերջո դուք կհասկանաք՝ այդ ամենը երբեք չի կատարվել ձեր և մարդկանց միջև, այդ ամենը միշտ կատարվել է ձեր և Աստծո միջև:
9. Կարևոր չէ՝ ով և ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը:
10. Աղոթեք միասին և մնացեք միաբան:















