Նորություններ
Նոյեմբերի 8-ը՝ Ուրբանիզմի համաշխարհային օր
08.11.2023
Նոյեմբերի 8-ը նշվում է որպես քաղաքների կառուցման համաշխարհային օր կամ Ուրբանիզմի համաշխարհային օր: Այս տոնը նվիրվում է քաղաքների կառուցման զարգացմանը որպես մի արդյունաբերության, որի շնորհիվ ավելի շատ ու շատ մարդիկ են կարողանում ստանալ հարմարավետ միջավայր կյանքի համար: Տոնը նշանավորվել է 1949 թվականին։
Տոնի գաղափարը առաջարկել է Բուենոս-Այրեսի համալսարանի պրոֆեսոր Կառլոս Մարիա դելա Պաոլերան, որ հետաքրքրեն հասարակությանը քաղաքային տարբեր կառույցների մասնագիտական նախագծմամբ: Այժմ տոնը նշվում է ավելի քան 30 երկրում: Օրվա առթիվ տարբեր երկրներում անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք միտում ունեն ցույց տալու, թե ինչպես է քաղաքների զարգացումը ազդում շրջակա միջավայրի վրա: