Նորություններ

Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է

Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է

13.11.2023

Կույրերի միջազգային օր, համաշխարհային ամսաթիվ, որը կոչված է ուշադրությունը հրավիրել այն մարդկանց վրա, որոնք ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը և գտնվում են կյանքի դժվար իրավիճակում։ Օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 13-ին։

1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել հայտնի ուսուցիչ, Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։ Մինչ այդ աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Վ. Հայուին, իր իսկ ստեղծած տառատեսակով, առաջինն է ցուցադրել կույրերին սովորեցնելու եղանակը:

Հայաստանում ապրող 6000 կույրերի խնդիրները հիմնականում կապված են կրթության, զբաղվածության, հասարակական տրանսպորտի հետ:

 

 

Comments are closed.