Նորություններ

Հայաստանում կբացվի գորգի թանգարան

Հայաստանում կբացվի գորգի թանգարան

15.11.2023

Հայաստանում գորգի թանգարան է բացվելու․ այդ մասին նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել: Գորգի թանգարանի ստեղծումը կլինի այդ ընդգծելու քայլերից ամենակարևորը: Բացի այդ, այն Լեռնային Ղարաբաղի հետ կապված կարևոր ռազմավարական քայլ կլինի, քանի որ կան երկրներ, որ նշում են, թե գորգագործության կենտրոն են, բայց  այդ կենտրոնը Հայաստանն է։

Թանգարանը պետական է լինելու և պետք է ստեղծված լինի պետական  հավաքածուի վրա, և դրանում ընդգրկված չեն լինի Շուշիից փրկված գորգերը։ Դրանք  մասնավոր հավաքածուից են։

Comments are closed.