Նորություններ

Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է

Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է

16.11.2023

1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը:

1996 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance):

Հանդուրժողականության միջազգային օրը նպատակ ունի իրազեկել հասարակությանը անհանդուրժողականության և խտրականության, դրանց դրսևորումների և հնարավոր վնասակար հետևանքների մասին: Այս օրվա տոնակատարություններն ու միջոցառումները ներառում են հասարակություններում ատելության և թշնամանքի վերացմանն ուղղված մի շարք գործողություններ։ Այս օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է հանդուրժողականության գնահատման, ճնշումների ու անարդարության վերացման համար բանավեճերով ու ելույթներով, կրթական հաստատություններում, սոցիալական ֆորումներում, լրատվամիջոցներում և քաղհասարակության շրջանում հանդուրժողականության մասին իրազեկման արշավներով և այլ հետաքրքիր և կարևոր միջոցառումներով։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի հետևել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյատևման սկզբունքներին:

Comments are closed.