Նորություններ
Այսօր ուսանողների միջազգային օրն է
17.11.2023
Ուսանողների միջազգային օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է 1946 թ-ից՝ նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ:
Տոնի ակունքներում, սակայն, ողբերգական դեպքեր են:
1939թ-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոց են դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի Հանրապետության 21-ամյակը։
Ֆաշիստները ցրել են հանրահավաքը, բախումների ժամանակ սպանվել է բժշկական ֆակուլտետի մի ուսանողի՝ Յան Օպլետալը։ Այս դեպքին հաջորդած բողոքի ակցիաներն առավել վայրագ ու անարդար ելք են ունեցել. նոյեմբերի 17-ին ձերբակալվել է 1200 ուսանող ու ուղարկվել Զակսենխաուզեն համակենտրոնացման ճամբար։
Ուսանողական շարժման 9 ակտիվիստ գնդակահարվեցին: Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները Հիտլերի հրամանով փակվեցին մինչև պատերազմի ավարտը:
Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր: