Նորություններ
Եվրատեսիլի մեր պատվիրակներին հնարավոր է ձայն տալ նաև Հայաստանից
24.11.2023
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի քվեարկությունը մեկնարկում է նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից:
Հայաստանի պատվիրակներ «Yan Girls» խմբի օգտին հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից:
Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խմբի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը:
այաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:















