Նորություններ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
01.12.2023
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առաջին անգամ հռչակվել է 1988 թվականին։ Օրը սահմանվել է ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաև համարվում է այդ հիվանդության զոհերի հիշատակի օր։
Աշխարհի բազմաթիվ պետական, հասարակական և բժշկական կազմակերպություններ այս օրը անցկացնում են տեղեկատվական միջոցառումներով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գնահատականներով՝ 15-49 տարեկան 35,7 միլիոն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով, որոնցից 26 միլիոնը՝ աշխատող մարդիկ են։ Եթե հաշվարկներում ներառվեն աշխատանքային տարիքի բոլոր կատեգորիաների, այդ թվում՝ մինչև 64 տարեկան անձանց տվյալները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աշխատում են ոչ ֆորմալ տնտեսությունում տանը և տնից դուրս, ապա ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը, որոնք պատկանում են աշխատողների կատեգորիային կհասնի 36,5 միլիոնի։
2004 թվականին ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային արշավը դարձել է ինքնուրույն կազմակերպություն։















