Նորություններ

Փոքրիկ ռոբոտներ՝ մարդու բջիջներից

Փոքրիկ ռոբոտներ՝ մարդու բջիջներից

06.12.2023

Գիտնականները մարդու բջիջներից ստեղծել են շատ փոքր չափերի «կենդանի» ռոբոտներ։ Դրանք կարող են շարժվել և մի օր, գուցե, օգնեն բուժել վերքերը կամ վնասված հյուսվածքները։

Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի գիտնականներից կազմված խումբն իր ստեղծած ռոբոտներն անվանել է անտռոբոտներ։ Մասնագետները տարբեր տարիքի և սեռի անանուն չափահաս դոնորների շնչափողից վերցրել են բջիջներ։ Նրանք կենտրոնացել են այս տեսակի բջիջների վրա, որովհետև դրանք ավելի հեշտ հասանելի են՝ շնորհիվ COVID-19-ի և թոքերի հիվանդությունների ժամանակ կատարված աշխատանքի։ Բացի այդ, դրանք ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք բջիջներին թույլ են տալիս շարժվել․ շնչափողի բջիջները ծածկված են մազանման ելուստներով, որոնք կոչվում են թարթիչներ և հետ ու առաջ են շարժվում։ Ավելի վաղ արված հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ այդ բջիջները կազմում են օրգանոիդներ։

Կենսաբանական ռոբոտներ նախկինում նույնպես ստեղծվել են այլ գիտնականների կողմից, սակայն դրանք կառուցվել են ձեռքով՝ մեկ բջիջի վրա մյուսը «ցանելով»։ Այս դեպքում գիտնականները գտել են մեթոդ, որի շնորհիվ բջիջներն «աճել են»։ Այս մեթոդով յուրաքանչյուր անտռոբոտ ստեղծվել է մեկ բջիջից։

Ըստ տարբեր հետազոտությունների՝ գիտնականները կարծում են, որ անտռոբոտները կարող են օգտագործվել բժշկության մեջ։ Դրանք կարող են նաև ստեղծվել հիվանդի սեփական բջիջներից։

Comments are closed.