Նորություններ

Նոր հարթակ՝ արվեստի հանրայնացման համար

Նոր հարթակ՝ արվեստի հանրայնացման համար

07.12.2023

Հայաստանում ստեղծվել է հարթակ, որը միտված է մերօրյա արվեստի հանրայնացմանն ու արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը։ «ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։

Հարթակի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ դեկտեմբերի 15-ին «Two Arcs Art Space» պատկերասրահում:

«ArtInsight»-ը հարթակ է, որը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր միջավայր ձևավորելու արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար: Այս կայքը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների գործերին և արդի արվեստի միտումներին։ Հարթակում առաձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Հարթակը հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել արվեստի որակավորում անցած գործերը, այլ նաև համագործակցության տարբեր մոդելներ։

Որպեսզի հարթակում տեղ գտնի այս կամ այն արվեստագետի աշխատանքը, այն պետք է դիտարկվի «ArtInsight»-ի խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ մշակութային դաշտում իրենց տեղը ունեցող գիտակ և մտահոգ մասնագետներ։

Comments are closed.