Նորություններ
«Մենք կանք»
12.12.2023
Ալ․Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում արցախյան բոլոր երաժշտախմբերն են։ Տեղահանումից հետո առաջին անգամ են բեմ բարձրանում ՝ ասելով «Մենք կանք»։ Կազմակերպիչները սա ոչ թե համերգ են համարում, այլ հայտարարություն ՝ արցախյան մշակույթի լինելու ու շարունակվելու մասին:
Տեղահանումից հետո արցախցի բոլոր երաժշտախմբերը առաջին անգամ օպերային թատրոնի բեմում են։ Կուլիսների ամեն անկյունից արցախյան քաղցրահուչ բարբառն է լսվում։ Ինչպես երաժիշտներն են խոստովանում, կարծես մի պահ վերադարձել են Ստեփանակերտի Մշակույթի պալատ, որտեղ տարեվերջյան հաշվետու համերգներին էին պատրաստվում։
Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը ստեղծվել է հենց այս խնդիրը լուծելու և Արցախի մշակութային կառույցների գործունեության շարունակությունն ապահովելու համար։















