Նորություններ

Մասնակցեցին քննարկման

Մասնակցեցին քննարկման

11.12.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպվել էր հանդիպում բուհերի ներկայացուցիչների հետ:

Մանկավարժական համալսարանից քննարկմանը մասնակցում էին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը և Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 2-րդ կուրսի մագիստրոս Անահիտ Փանոսյանը:

Բուհերի ներկայացուցիչների հետ քննարկումն անցկացնում էին գերմանական gmp ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը և խելացի քաղաքների փորձագետ-ուրբանիստ Յոհան Րաբեն: Ուսանողներից և դասախոսներից բացի, քննարկմանը մասնակցում էին նաև ծրագրի այլ շահառուներ:

Հանդիպման ընթացքում ներկաները ընկերության ներկայացուցիչներին ուղղեցին ծրագրի իրագործման վերաբերյալ հարցեր: Առանձնակի կարևորվեցին մի շարք գործոններ՝ «Ակադեմիական քաղաք» կառուցելու ընթացքում ի՞նչ կարևորագույն կետեր են առանձնացվել, որո՞նք են ծրագրի առավելությունները, նոր հնարավորությունները և այլն:

Ուսանողները հատկապես հետաքրքրվեցին նաև կեցության, կրթական բովանդակության, վարձավճարների, ինչպես նաև Հայաստանը՝ որպես կրթական կենտրոն օտարերկրացիներին հրապուրիչ դարձնելու վերաբերյալ մի շարք հարցերով: Ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Comments are closed.