Նորություններ
Գյումրիում ցուցադրվում են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
18.12.2023
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսը բացվել է համայնքապետարանի ցուցասրահում։
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք է ներկայացված ցուցադրությանը, որոնք Գյումրիում կմնան ավելի քան մեկ ամիս։















