Նորություններ

Ամանորյա տրամադրություն՝ ուսանողական լուսանկարներում

Ամանորյա տրամադրություն՝ ուսանողական լուսանկարներում

26.12.2023

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն ու գեղարվեստական լուսանկարչության և օպերատորության ամբիոնը համատեղ կազմակերպել էին ամանորյա ֆոտոմրցույթ-ցուցահանդես։ Տոնական հանդերձանք ու տրամադրություն, երեխաներ, հրավառություն, գլխավոր տոնածառ, ամանորյա զարդարանքներ․ այս և այլ նախատոնական կադրեր էին որսացել մրցույթի մասնակիցները՝ Կուլտուրայի ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողները։

Ներկայացված տասնյակ լուսանկարներից ընտրվեց լավագույն երեքը, որոնք երեք օր կցուցադրվեն Կուլտուրայի ֆակուլտետի առաջին հարկի սրահում՝ հաղորդելով ամանորյա տրամադրություն։

Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի մագիստրոս Արփինե Կարապետյանը նշեց, որ հաճույքով է մասնակցում նմանատիպ ցուցահանդեսներին։

«Իմ լուսանկարում ավելին է, քան պարզապես հրավառությունը․ ամեն գույնի մեջ մի հիշողություն կա՝ վատ, լավ, արկածային, խառը։ Հրավառությունից փայլող ճեղքերը սրտի ժայթքումներ են, որոնք հիշեցնում են, որ պետք չէ մոռացության մատնել այն հիշողությունները, որոնք քեզ պարգևել են ակնթարթային երջանկության պահեր»,-նշեց Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լիանա Պետրոսյանը և հավելեց, որ նման մրցույթ-միջոցառման առաջին անգամ է մասնակցում։

Հավելենք, որ Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը խոստանում է նման մրցույթ-ցուցահանդեսները դարձնել շարունակական։

Comments are closed.