Նորություններ

Մեկնարկում են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցռումները

Մեկնարկում են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցռումները

08.01.2024

Հայ մեծանուն կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի օրը՝ հունվարի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։

Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-ին Կինոյի տանը կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:

Նույն օրը, ժամը 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:

Միջոցառումների մուտքն ազատ է:

Ըստ աղբյուրի՝ Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:

Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:

Comments are closed.