Նորություններ
Այսօր շնորհակալություն ասելու օրն է
11.01.2024
Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Ասում են` այս օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդ պետք է առնվազն 100 անգամ արտաբերի «շնորհակալություն»: Ինչպես նշում են հոգեբանները՝ շնորհակալությունը բարոյական շոյանք է և այն ունակ է ջերմություն հաղորդել, փոխել մարդկային փոխհարաբերությունները:
Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին, մտերիմներին, ընկերներին։
Ըստ վարկածի` Շնորհակալության միջազգային օր ունենալու մտահղացումն առաջացել է հուշանվերներ պատրաստող ընկերությունների մոտ, որոնք ցանկացել են նման կերպ ավելացնել վաճառքի ծավալները։















