Նորություններ
Մանկավարժականում բացվել է «Քաղաքացիական կրթության կենտրոն»
15.01.2024
Մանկավարժական համալսարանում այսուհետ կգործի «Քաղաքացիական կրթության կենտրոն»․այն հանդիսավորությամբ բացեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։
Ներկա էր բուհի ղեկավար կազմը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։
Կենտրոնը ստեղծվել է երկու կառույցների համատեղ ջանքերով՝ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ․ նպատակն է նպաստավոր միջավայր ստեղծել երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։
ՀՊՄՀ «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ի աշխատանքները կհամակարգի բուհի վճարովի համակարգում սովորող և մրցույթի արդյունքում ընտրված երկու ուսանող, որոնց վարձավճարը կփոխհատուցի ծրագիրը։