Նորություններ

Այսօր գրկախռնության օր է

Այսօր գրկախռնության օր է

21.01.2024

Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Օրը սահմանվել է 1986թ. ԱՄՆ-ում՝ որպես Գրկախառնության ազգային օր, որից հետո տարածվել է աշխարհով մեկ:

Հայտնի չէ` ով է գաղափարի հեղինակը, և ինչու է տոնը նշվում հունվարի 21-ին: Ըստ շրջանառվող կարծիքի` նման տոն ստեղծելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես են եկել ուսանողները: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվել են` անկախ մտերիմ հարաբերություններից: Ասում են, որ գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանակում:

Ըստ հոգեբանների` մարդիկ, որոնք ձգտում են գրկախառնության, ցանկանում են ստանալ անվտանգության և սիրո էներգիա: Գրկախառնությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքում: Մենք գրկախառնվում ենք ընկերների ու հարազատների հետ նրանց հանդիպելիս կամ հրաժեշտ տալիս` ի նշան ուրախության և երախտագիտության:

Տոնի ավանդույթի համաձայն` հունվարի 21-ին կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ:

Comments are closed.