Նորություններ
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
20.01.2024
1919 թվականի այս օրն է ծնվել բանաստեղծութհի, հասարական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։ Ձեզ ենք ներկայացնում բանաստեղծուհու հեղինակած մի քանի ստղեծագործություն․
Երբ “տասնըհինգ” են ասում,
Ես “թվական” եմ հիշում,
Երբ “լեռնային” են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն՝ ինձնից էլ թաքուն,
“Արդարություն” են ասում,
Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում…
1881թ.
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի երգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողերի մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,
Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայթերին
Երկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,
Անցան, գնացին՝ չմտած մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին…
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի ե՜րգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ…
«Սիրտ, մի՛ սպասիր»
Սիրտ, մի՛ սպասիր, իզուր մի՛ հուսա,
Իմ շրթունքները՝ սովոր ճշմարտին,
Զղջումի խոսքեր երբեք չեն շրշա
Ու ետ չեն կանչի նրան վերստին։
Այրվի՜ր ինքդ քեզ, ծխա՜ քո վերքով,
Ես հպարտ կապրեմ աշխարհի վրա…
Թող կուրծքս լցվի՜ բոց ու կրակով.
Միայն աչքերիս մեջ ծուխը չերևա.