Նորություններ

Այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը

Այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը

26.01.2024

1922թ. այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնը բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի «Պեպոն» հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք:

Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։

Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։

Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»-ը, «Նամուս»-ը, «Չար ոգի»-ն, «Պեպո»-ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»-ն, «Լիր արքա»-ն և այլ գործեր։

Առանձնանում է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։

Հրաչյա Ներսիսյանի խաղն աչքի էր ընկնում հուզական մեծ ուժով։

1920-30-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։

Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ. Ջանիբեկյան և ուրիշներ:

Comments are closed.