Նորություններ

Անգլիայի ազգային բալետը` Հայաստանում

Անգլիայի ազգային բալետը` Հայաստանում

31.01.2024

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին:

Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Մանչեսթեր քաղաքում Սարգսյանը ներկա էր եղել թատրոնի «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությանը: Հանրաճանաչ բալետմայստեր Աքրամ Խանի բեմադրական գլուխգործոց համարվող «Ժիզել»-ի երևանյան ցուցադրությունները կազմակերպելու նպատակով  թատրոնի ղեկավարության հետ քննարկվել էին հյուրախաղեր կազմակերպելու հնարավորությունները, ժամկետները, ինչպես նաև թատրոնի՝ տարածաշրջան առաջին և բացառիկ հրավերի այլ մանրամասները:

Comments are closed.