Նորություններ
Գրքի փառատոն՝ փետրվարի 10-ին
06.02.2024
Երևանում փետրվարի 10-ին կանցկացվի գրքի ձմեռային փառատոնը, որն արդեն 3-րդ անգամ կազմակերպում է «Newmag» հրատարակչությունը։
Այս տարի գրականության ոլորտից բացի, ընդգրկում են արվեստի այլ ճյուղեր՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն։
Ներկայացվելու է հայ հեղինակների 4 գիրք՝ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից»-ը, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ը, Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը, ինչպես նաև Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում»-ը։ Այդ օրը բոլոր նոր գրքերը վաճառվելու են 30 տոկոս զեղչով, իսկ «Newmag»-ի նախորդ գրքերը վաճառվելու են 40 տոկոս զեղչով։
Փառատոնի բացումը կատարելու է Արցախի պետական ջազ նվագախումբը։ Բեմում կլինի Տավուշի թեմի «ՏարԼույս» երգչախումբը։ Սպասվում է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի և դիզայներ, ոսկերիչ քանդակագործ Նուռի աշխատանքների ցուցադրությունը։ Ներսես Ավետիսյանը բեմում կլինի «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով։ Կլինեն պանելային քննարկումներ արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների թեմայով։ Վերջում սպասվում է մեծ համերգ։ Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունները կհնչեցնեն Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը Մովսես Մովսիսյանը։ Մուտքն ազատ է, ամրագրումների կարիք չկա։ Փառատոնի օրը կտրվի արցախցի գրողների ստեղծագործությունների մրցույթի մեկնարկը։















