Նորություններ

Այսօր Անվտանգ ինտերնետի օրն է

Այսօր Անվտանգ ինտերնետի օրն է

05.02.2024

Փետրվարի 5-ին աշխարհում նշվում է Անվտանգ ինտերնետի օրը։ Այն 2004թ. սահմանել է Եվրահանձնաժողովը: Ավանդաբար փետրվարի առաջին երեքշաբթի նշվող այս օրվա նպատակն է բոլոր շահագրգիռ պետական, հասարակական և մասնավոր ընկերությունների ջանքերը միավորել  ինտերնետ-տեխնոլոգիաների անվտանգ կիրառման մասին գիտելիքների մակարդակի բարձրացման համար:

Անվտանգ ինտերնետի օրվա գլխավոր համակարգողը Insafe ոչ առևտրային կազմակերպությունն է, որը բաղկացած է Եվրահանձնաժողովի մասնակցությամբ ստեղծված ազգային կազմակերպություններից: Insafe-ի առաքելությունն է աջակցել քաղաքացիներին ինտերնետի անվտանգ և արդյունավետ կիրառման գործում:

Անվտանգ ինտերնետի օրը նշող բոլոր երկրներում կազմակերպվում են կլոր սեղաններ, համաժողովներ ու ֆորումներ, որոնց ընթացքում քննարկվում են համացանցում անվտանգության հիմնական խնդիրներն ու տարբեր վտանգների մասին օգտատերերին տեղեկացնելու հարցը:

Comments are closed.