Նորություններ

Համագործակցության նոր հնարավորություններ՝ ՀՊՄՀ-ի և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի համար

Համագործակցության նոր հնարավորություններ՝ ՀՊՄՀ-ի և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի համար

07.02.2024

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Մանկավարժական համալսարանի պատվիրակները՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ։

Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը։

Այն ստորագրել են բուհերի ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Գեզա Կումինեցը:

Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Բուդապեշտի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, որի շրջանակում բուհում պաշտոնապես բացվել է Հայագիտության ամբիոն:

Համագործակցության շրջանակներում ներդրվել են ուսումնական ծրագրեր, իրականացվել փոխայցելություններ և գործընկերության շրջանակներում ներառված այլ ծրագրեր։

 

Տեղեկատվությունը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի

Լուսանկարը՝ Արմենպրես, Հայկ Մանուկյանի

 

Comments are closed.