Նորություններ

Այսօր ատամնաբույժի միջազգային օրն է

Այսօր ատամնաբույժի միջազգային օրն է

09.02.2024

Ատամնաբույժների պրոֆեսիոնալ տոնը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարի փետրվարի 9-ին։

Ստոմատոլոգիան բժշկությունն ամենահին ճյուղերից մեկն է․ պեղումների արդյունքում Պակիստանի Բելուջիստան նահանգում հայտնաբերել են մ.թ.ա. 7-5.5 հազար տարիների ընթացքում բնակվող մարդկանց մնացորդները, որոնց ատամներին գրեթե իդեալական անցքեր են եղել 1-3 մմ տրամագծով և մինչև 3,5 մմ խորությամբ։ Ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ մասնագիտական տոն է։

Ատամնաբույժի միջազգային օրը պատահական չէր ընտրվել։ Ատամի բժիշկների տոնը նշվում է կաթոլիկ եկեղեցու քրիստոնեկան նահատակների բարեպաշտության, Ալեքսանդրիայի Ապոլոնի չարչարնքների օրը, որոնք սարսափելի խոշտանգումներով փորձում էին ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։

Սուրբ Ապոլոնի ատրիբուտը ըստ տանջանքի բնույթի դարձել էին ատամները կամ ունելին։ Սուրբ կինը դիմացել էր ամեն ինչին, նույնիսկ երբ նրան սպառնում էին մահապատիժ խարույկի վրա (249 թվականի փետրվարի 9-ին) նա ինքնին գնաց դեպի կրակը։ Այդ ժամանակից ի վեր գոյություն ունի կարծիք, որ արժե արտաբերել։ «Santa Apollonia!», և ատամի ցավը կնահանջի։

Այս օրերին մի շարք երկրներում պետական պաշտոնյանները և հիվանդները շնորհավորում են բժիշկ-ատամնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ։ Միջազգային ատամնաբույժի օրը չի համարվում հանգստյան օր։

Comments are closed.