Նորություններ
Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
13.02.2024
Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ.-ի փետրվարի 13-ին:
Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»:
Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:
Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:
Ի դեմս Ռադիո Ֆամայի՝ շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում անխափան ռադիոեթեր, նոր նախագծեր և ծրագրեր։















