Նորություններ
Փետրվարի 14-ը Սիրահարների օրն է
14.02.2024
Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս հին հեթանոսական մշակույթների ժամանակներից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսերին էրոտիզմի փառատոն էին կազմակերպում, որը կոչվում էր Lupercalia, սիրո աստվածուհի Juno Februata պատվին:
Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն էր: Այս պատմությունը 269 տարվա հնություն ունի, այն ժամանակ Հռոմեական կայսրության գլխին Կլավիդոս II կայսրն էր: Պատերազմող հռոմեական բանակը ռազմական արշավների համար զինվորների խիստ պակաս էր զգում, և կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնական» ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ ամուսնացած զինվորի համար կայսրության փառքն ավելի պակաս նշանակալից է դառնում ընտանիքից: Եվ իր զինվորների մեջ ռազմական ոգին պահպանելու համար կայսրը լեգիոներներին ամուսնանալն արգելող հրամանագիր ստորագրեց:
Արդյունքում չպակասեց զինվորների սիրահարվելը: Ի երջանկություն նրանց, մի մարդ գտնվեց, ով, առանց կայսրի զայրույթից վախենալու, լեգիոներներին և նրանց սիրեցյալներին սկսեց թաքուն ամուսնացնել: Այդ մարդը հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni): Ըստ երևույթին, նա իսկական ռոմանտիկ էր, քանի որ նրա սիրելի զվարճությունը վիճված զույգերին հաշտեցնելն էր, սիրային նամակներ գրելուն օգնելը և լեգիոներների խնդրանքով նրանց կրքի առարկաներին ծաղիկներ փոխանցելը:
Պարզ է. երբ այս ամենի մասին կայսրն իմացավ, որոշեց նրա «հանցավոր գործունեությունը» դադարեցնել: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Իրադրության ողբերգությունը նաև նրանում էր, որ հենց ինքը Վալենտինն էլ բանտապանի աղջկան էր սիրահարված: Մահապատժից մեկ օր առաջ քահանան աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և այն ստորագրեց «Քո Վալենտին» բառերով: Նամակն ընթերցվեց արդեն մահապատժից հետո:
Արդյունքում, որպես հավատքի համար զոհված քրիստոնյա նահատակ, Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադատվեց: Իսկ 496 թ. Գելասիուս Հռոմի պապը (Pope Gelasius I) փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:















