Նորություններ
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Պարույր Սեւակի 100-ամյակին
28.02.2024
Առաջին օրը տեղի կունենա հոբելենական նիստ, որին կհաջորդեն զեկուցումներ (Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ, ՀՊՄՀ մեծ դահլիճ):
Հաջորդ օրը գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն բանաստեղծի տուն-թանգարանում (Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն):
Գիտաժողովի համակազմակերպիչներն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանը:
Թեմատիկ ուղղություններն են.
• Պարույր Սեւակի գեղարվեստական եւ քննադատական ժառանգությունը,
• գրական առնչություններ եւ ազդեցություններ,
• Պարույր Սեւակը արվեստում:
Ներկայացված նյութերը պետք է նախապես հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչեւ 15 րոպե: Նյութերը գրախոսվելուց եւ հրատարակության երաշխավորվելուց հետո տպագրվելու են։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ 2024 թ․ ապրիլի 10-ը գիտաժողովի կազմկոմիտեին ներկայացնել մասնակցության հայտ ՝ հետեւյալ հասցեով` spyurksd21@aspu.am: Հայտատուները մինչեւ 2024 թ․ ապրիլի 20-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին:















