Նորություններ
Մի շտապիր, վայելիր
26.02.2024
Փետրվարի 26-ը օրիգինալ տոն է՝ չշտապելու օրը (կամ՝ Դանդաղկոտության օր), որը արդեն միջազգային օրվա «կարգավիճակ» է ստացել: Նման տոնի գաղափարը իտալացիներինն է: Լինելով բավական ակտիվ և զգացմունքային ժողովուրդ 2007 թվականին առաջինը նշեցին այդ օրը որպես կյանքն իր յուրաքանչյուր անկրկնելի պահով առանց շտապելու վայելելու տոն:
Սա, իհարկե, զարմանալի չէ. տեմպի և առաջընթացի այս դարում մոռանում ենք ամենօրյա հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների և ընդհանրապես կյանքի որակի մասին: Աշխարհի աշխատունակ բնաչության մեծ մասը ստիպված է օրական 12 ժամից ավել անցկացնել գրասենյակներում կամ այլ աշխատավայրերում, ինչն, անկասկած, վնաս է հասցնում ֆիզիկական և բարոյական առողջությանը: Սա ազդում է նաև մեր շրջապատի՝ ընտանիքի, բարեկամների, սիրելիների վրա…
Ուստի նման տոնը ժամանակակից հասարակության համար ուղղակի անհրաժեշտություն էր, որի նախաձեռնողը դարձավ «Դանդաղ ապրելու արվեստ» իտալական ասոցիացիան, որն օրվա կարգախոսն էր հռչակել՝ «մի՛ շտապիր, վայելի՛ր պահը»:
Այս օրը նախընտրելի է անել այն գործերը, որոնց համար «ժամանակի անբավարարությունը քրոնիկական բնույթ է կրում»:















