Նորություններ
Շնորհավոր Մարտի 8
08.03.2024
Սիրելի՛ կանայք, աղջիկներ, Մանկավարժական համալսարանը ջերմորեն շնորհավորում է Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Մանկավարժական համալսարանի դասախոսական և ուսանողական համակազմում միշտ էլ գերակշել է իգական սեռը, ուստի մեզանում կրկնակի կարևոր է դառնում կին մանկավարժի առաքելության գիտակցումը։
Հայ կինը միշտ եղել է ազգի հենարանը, իսկ մանկավարժը՝ վաղվա սերնդի կրթողն ու դաստիարակը, այսինքն՝ երկրի ու ժողովրդի ինքնության պահապանը։
Այդ գիտակցումով մեկ դար և ավելի Մանկավարժական համալսարանը կրթել և ուսուցչի կոչում է շնորհել հազարավոր կանանց, որոնք իրենց ընտանիքներում և հանրակրթական հաստատություններում մեծ դերակատարություն են ունեցել ժողովրդի ինքնության պահպանման, ազգի հարատևման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր ու հայրենապաշտ զավակներ։
Սիրելի կանայք, հատկապես հիմա, երբ ապրում ենք դժվարին ժամանակներ, դուք պետք է ավելի աննկուն և ամուր լինեք, որ միասնաբար հաղթահարենք մարտահրավերները, պահպանենք հայ ընտանիքի ու երկրի ամրությունը, ավանդույթները։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք գարնանային գեղեցիկ տոների մեկնարկի առթիվ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն և անհոգություն՝ խաղաղ ու անխռով հայրենիքում։
Շարունակեք Ձեր խոսքով ու գործով բարություն ու ազնվություն սերմանել ամենուր։
Մնացեք նույնքան գեղեցիկ և եղեք սիրելի։















