Նորություններ

Մրցույթ՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում սովորելու

Մրցույթ՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում սովորելու

06.03.2024

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում (Հունգարիա) կրթական ծրագրով սովորելու նպատակով:

Շարժունության տևողությունը 5 ամիս է: Տեղերի ընդհանուր քանակը 2-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2024-2025թթ. ուս. տարվա առաջին կիսամյակից:

Ֆինանսավորում
Ֆինանսավորումը կատարվում է` ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակիցներին տրամադրվելու է կրթաթոշակ:

Իրավասության չափանիշները
Բակալավրիատ կրթական ծրագրի համար դիմողը՝
• պետք է լինի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 2023-2024 ուս. Տարում բակալավրիատ կրթական ծրագրի 2-րդ, 3-րդ կուրսի ուսանող:
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;
• այլ հավասար պայմանների դեպքում նախընտրությունը կտրվի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրին չմասնակցած ուսանողներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  մարտի 28-ը լրացնել դիմում՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8QmsRYNkH-MIiPGYfGkbIrxA-9icW6JhNPTuqXJ-6qYK_-g/viewform?usp=pp_url 

Պահանջվող փաստաթղթեր՝
•Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք բուհից

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն ուղարկվում է ընդունող համալսարան,որտեղ էլ կատարվելու է վերջնական ընտրությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

*B2 — այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Comments are closed.