Նորություններ
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը
10.03.2024
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:
Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:
Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:















