Նորություններ

Ցուցադրություն՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Ցուցադրություն՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

12.03.2024

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Ցուցադրությունում են ներկայացված բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:

Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:

Comments are closed.