Նորություններ
Այսօր Համացանցում խոսքի ազատության օրն է
12.03.2024
2008թ. մարտի 12-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (Reporters Without Borders) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշել է Համացանցում խոսքի ազատության օրը՝ համացանցին ազատ մուտք ունենալու խնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է 1985թ. Փարիզում՝ համացանցում գրաքննության դեմ պայքարելու և մասնագիտական գործունեության պատճառով տուժած լրագրողներին աջակցելու նպատակով:
Ամեն տարի կազմակերպությունը հրապարակում է «համացանցի թշնամիների» իր ցանկը: 2008թ. կառույցը կոչ է արել բոլորին մասնակցել բողոքի ակցիաներին, որոնք անցկացվել են «համացանցի համար ամենամեծ վտանգը ներկայացնող» 9 երկրում: 24 ժամվա ընթացքում օգտատերերը մասնակցել են «կիբերցույցերի», որոնք անցել են Բիրմայում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Կուբայում, Եգիպտոսում, Էրիտրեայում, Թունիսում, Թուրքմենստանում և Վիետնամում:















