Նորություններ

Ուսանողական գիտաժողով՝ «Երիտասարդություն և գիտություն. հետազոտությունից մինչև արդյունավետ լուծումներ»

Ուսանողական գիտաժողով՝ «Երիտասարդություն և գիտություն. հետազոտությունից մինչև արդյունավետ լուծումներ»

27.03.2024

Մարտի 29-ին՝ ժամը 10։00-ին,Մանկավարժական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի կունենա ուսանողական գիտաժողով՝ «Երիտասարդություն և գիտություն. հետազոտությունից մինչև արդյունավետ լուծումներ»։ Այն կազմակերպել է ՀՊՄՀ  Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնը։

Գիտաժողովի նպատակն է ստեղծել պայմաններ և հնարավորություն՝ ուսանողների, հայցորդների և ասպիրանտների համար ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, կատարել փորձի փոխանակում, ստանալ փորձագիտական գնահատական և երաշխավորություններ հետագա գիտական աշխատանքների իրականացման համար:

Comments are closed.