Նորություններ

Ապրիլի 4-ը Համացանցի միջազգային օրն է

Ապրիլի 4-ը Համացանցի միջազգային օրն է

04.04.2024

Համացանցի միջազգային օրը նշվում է ապրիլի 4-ին, Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, աշակերտների և ուսանողների հովանավորի` ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։

Բացի այդ, 04.04 ամսաթիվը շատ նման է HTTP 404 սխալին։

1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ 1999 թվականին ներկայացվել էին ինտերնետային հովանավորի պաշտոնի թեկնածուները` Սուրբ Իզիդոր, Սուրբ Տեկլա, Սուրբ Պեդրո Ռեգալադո։

Վատիկանը բավական երկար ժամանակ ընտրեց թեկնածուների միջև և միայն 2000 թվականին սկսեց հակվել դեպի այն կարծիքին, որ ցանցի լավագույն հովանավորը կլինի Սուրբ Իզիդորը։ Նա առաջինն է իր աշխատանքում կիրառել խաչաձև հղումները, հեռավոր կերպով հիշեցնող հիպերհղումները, որոնք օգտագործվում են ցանցում։

Համացանցի օրը տարբեր երկրներում նշում են տարբեր օրերի։

Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ,

Comments are closed.