Նորություններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

18.04.2024

Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է: Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

Ավելի քան 45 հնագիտական վայր՝ որպես «համընդգրկուն բացառիկ արժեք», այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:
Համաշխարհային ժառանգության ցուցակը չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով`   մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական, քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

Comments are closed.