Նորություններ

Այսօր Երկրի միջազգային օրն է

Այսօր Երկրի միջազգային օրն է

22.04.2024

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի միջազգային օրը:

Մայր Երկրի միջազգային օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2009 թվականի ապրիլի 22-ին կայացած 63-րդ նստաշրջանում։

Որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ: Մայր Երկրի օրը նշելու ավանդույթը ծնունդ Է առել ԱՄՆ-ում բնապահպանական ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին օրը նշվել է առաջին անգամ:

Կա Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան` մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։

 

Comments are closed.