Նորություններ

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

30.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 (մեկ) տարվա նախապատրաստական դասընթաց: Վիետնամի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկին կարելի է ծանոթանալ կից նյութից:

Տեղեկատվության մանրամասները՝ https://escs.am/am/news/21980

Comments are closed.