Նորություններ

ՀՊՄՀ-ն հավատարմագրվեց 6 տարի ժամկետով

ՀՊՄՀ-ն հավատարմագրվեց 6 տարի ժամկետով

10.05.2024

Մայիսի 10-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, մինչ որոշում կայացնելը, ուսումնասիրել են բուհի ինստիտուցիոնալ կարողությունների մասին փորձագիտական զեկույցը  և ՀՊՄՀ բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:

Նշենք, որ ՈԱԱԿ-ի շնորհված հավատարմագրումները միջազգայնորեն ճանաչելի են։ ՀՊՄՀ-ն 2015 և 2020 թվականներին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։

 

Comments are closed.