Նորություններ

«Արարատ» երգը՝ նորովի մեկնաբանմամբ

«Արարատ» երգը՝ նորովի մեկնաբանմամբ

20.05.2024

«Լադանիվա» խումբը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2024» մրցույթում և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, նոր շնչով է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի և «Armenian Navy Band»-ի «Արարատ» հիթային երգը:

երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակ, արդեն համացանցում է: Խումբը տեսահոլովակը նկարահանել է «Եվրատեսիլ»-ի շրջանակում Հայաստան կատարած այցի ժամանակ և նշել, որ այդ կերպ շնորհակալություն է հայտնում սիրո և աջակցության համար:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

Comments are closed.