Նորություններ
«Փայլոու» մյուզիքլը կցուցադրվի Հանրապետության հրապարակում
21.05.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։
Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, լուսային և ձայնային տեխնիկայով, բեմով։















