Նորություններ

Մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը

Մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը

30.05.2024

Ռեժիսոր Բալոժիի «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ մայիսի 29-ին Երևանում՝ Կինոյի տանը, ազդարարվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնի մեկնարկը:

Փառատոնում ընդգրկված են ֆիլմեր Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հայաստանից։

Ֆիլմերի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական կինոյին և այն կարևոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։ Մի շարք հետաքրքիր ֆիլմերի կողքին փառատոնին կցուցադրվեն Մարկ դի Դոմենիկոյի և Շառլ Ազնավուրի «Ազնավուրը ըստ Ազնավուրի» կինոնկարները, որը հատուկ է ընտրվել, քանի որ այս տարի նշվում է մեծն շանսոնյեի 100-ամյա հոբելյանը:

Փառատոնն անցկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում:

Comments are closed.