Նորություններ
Մայրաքաղաքում կանցկացվի «Երևանում բալետ ֆեստ»-ը
31.05.2024
Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով:
Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի ընթացքում տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ:
Հանդիպման վայրը՝ անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին:















