Նորություններ
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
13.06.2024
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
— Արձակ
— Դրամատուրգիա
— Մանկապատանեկան գրականություն
— Պոեզիա
Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Մանրամասները՝ https://escs.am/am/news/22860















