Նորություններ

Արյան դոնորի համաշխարհային օրն է

Արյան դոնորի համաշխարհային օրն է

14.06.2024

Արյան դոնորի համաշխարհային օրը  նշվում է արդեն 20 տարի անընդմեջ յուրաքանչյուր տարի` հունիսի 14-ին:

Այս տարի օրը կմիավորի ԱՀԿ-ին, նրա գործընկերներին ու բոլոր համայնքներին ամբողջ աշխարհում «Արյան բարեգործական նվիրատվության 20-ամյա հոբելյան. շնորհակալությու՛ն արյան դոնորներ» կարգախոսի շուրջ:

Հետաքրքիր փաստեր

  • Ամբողջ աշխարհում հավաքված 118.5 միլիոն արյան նվիրատվություններից 40%-ը բաժին է ընկնում բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 16%-ը:
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկման դեպքերի մինչև 54%-ը կատարվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումն առավել հաճախ կատարվում է 60 տարեկանից բարձր պացիենտների մոտ, որոնք կազմում են բոլոր փոխներարկումների մինչև 76%-ը:
  • 1000 մարդու հաշվարկով արյան նվիրատվության մակարդակը բարձր եկամուտ ունեցող երկրներում կազմում է 31.5, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում ՝ 16.4, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում ՝ 6.6, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում ՝ 5.0:
  • 2008-2018 թվականներին կամավոր, անհատույց արյան դոնորների թիվն աճել է 10.7 միլիոնով: Ընդհանուր առմամբ, 79 երկրներ իրենց արյան ավելի քան 90%-ը ստանում են կամավոր, անհատույց դոնորներից: Այնուամենայնիվ, 54 երկրներ իրենց արյան ավելի քան 50%-ը ստանում են պացիենտների ընտանիքի անդամներից, հարազատներից կամ վճարովի դոնորներից:
  • ԱՀԿ տեղեկատվություն ներկայացրած 171 երկրներից միայն 56-ն են արտադրում պլազմայից ստացված դեղամիջոցներ (PDMP):
  • Համաձայն վիճակագրության` յուրաքանչյուր 3-րդ մարդն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։

Comments are closed.