Նորություններ
Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է
17.06.2024
Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։
Պարույր Սևակը՝ մի քանի սերունդների սիրելի բանաստեղծը, XX դարի 2-րդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով: Ստորև կներկայացնենք մի քանի փաստ գրողի մասին, որ գուցե չգիտեք:
- Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»:
- Պարույր Ղազարյանին Սևակ ազգանունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։
- Նրա կնքահայրը՝ այգեգործ Խաչատուր Մադոյանը նորածնին Պարույր է կոչել ի պատիվ նույնանուն այն սպայի, ում մոտ ինքը զինվոր է եղել։
- Սևակը տան միակ տղա երեխան էր և անսահման մեծ սեր ուներ մոր հանդեպ։ Նա մորը Ազի էր կոչում։
- Սևակն առանձնահատուկ մեծ սեր ուներ հատկապես Հովհաննես Թումանյանի հանդեպ։















