Նորություններ
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
11.07.2024
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի և Պարույր Սևակի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկայանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:
Թեմատիկ ուղղություններն են.
• Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը,
• Պ. Սևակի գիտական ժառանգությունը,
• Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները,
• Պարույր Սևակը արվեստում,
• Սևակագիտության արդի խնդիրներ:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Մանրամասները՝ հղումում















