Նորություններ

Կանցկացվի «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը

Կանցկացվի «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը

09.09.2024

Սեպտեմբերի 17-ից մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ  նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:

Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է:

Comments are closed.