Նորություններ

Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է

Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է

16.09.2024

Միացյալ Թագավորությունից Հայաստան են բերվել պտղաբերության, մայրության հայոց աստվածուհի, ոսկեմայր Անահիտի գլխաքանդակը և ձախ ձեռքը:

Դրանք սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

Ցուցադրության առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու։

Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։

Comments are closed.